-
30.11.2020|
13:54
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն նաև խոստանում է, որ կնախաձեռնի իրավական գործընթաց նրանց դեմ, ովքեր Արծվաշենի նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը վերահաստատելու հարցում հանցավոր անգործություն կամ անուշադրություն կցուցաբերեն սահմանազատման ներկա գործընթացում և այն ամրագրող փաստաթղթեր ստորագրելիս։
-
30.11.2020|
13:44
Երևանի տարբեր հատվածներում այսօր հայտնվել են «Նիկոլ դավաճան» գրություններ, տեղեկացնում է Mediaport–ի տելեգրամյան ալիքը:
-
30.11.2020|
13:36
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 356-ով՝ հասնելով 135124-ի, գրանցվել է մահվան 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
30.11.2020|
13:35
Հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինծառայողները Ստեփանակերտում դաշտային հիվանդանոց են հիմնել՝ հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: Ռազմական հիվանդանոցի մոդուլները տեղակայված են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում:
-
29.11.2020|
17:29
Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին, Facebook-ում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
-
29.11.2020|
17:26
Ազատության հրապարակից սկսվել է մտավորականների միաբանության երթը, նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և նրանց ձայնը հասցնել միջազգային կառույցներին:
-
29.11.2020|
17:25
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1174-ով՝ հասնելով 134768 -ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
29.11.2020|
13:58
Նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարկում, ՀՀ Կառաարության շենքի դիմաց միացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջող հացադուլավորների հանրային գործողությանը, պահանջելով ՀՀ Գլխավոր դատախազությունից, հարուցել քրեական գործ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։
-
28.11.2020|
23:38
Եվրամիությունը դատապարտում է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի ու ևս մի քանի անձանց սպանությունը՝ հայտնում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքը:
-
28.11.2020|
23:31
Lancet Global Health պարբերականը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը` Հայաստանում, Արցախում պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ, Ֆեյսբուքի իր էջում նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: